Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
06/05/2026 12:31

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ նիստում ներկայացրել է քվեարկության արդյունքները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: 65 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ