.png)
Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը նշեց՝ չի մեկնաբանում Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ինքը տեղյակ չէ՝ իր հայտարարությո՞ւնն է պատճառը, թե՞ ոչ:
«Ամեն պետություն իր օրինակն է ընտրում, մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք (Բելառուսը՝ խմբ.) այլ ճանապարհ են ընտրել: Հայաստանը ծայրագավառ չի լինելու, քաղաքական կախվածության մեջ չի լինելու, բարձրացնելու է իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական և մնացած բոլոր առումներով։
Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է: Հայաստանն ազատ երկիր է՝ իր ազատ մեդիայով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»,-ասաց Սիմոնյանը՝ ճեպազրույցի ժամանակ: