.png)
«Այս իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչինչ չի արել ժողովրդի կյանքը գոնե ինչ-որ չափով բարելավելու համար». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
«Այս իշխանությունը պաշտոնավարման ողջ ընթացքում ոչինչ չի արել ժողովրդի կյանքը գոնե ինչ-որ չափով բարելավելու համար»,- հայտարարել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Արարատյան դաշտավայրի բնակիչների հետ հանդիպումից հետո Սամվել Կարապետյանն ընդգծել է՝ մեծ դժգոհություն կա գործող իշխանությունից, մարդկանց հետաքրքրող առաջին հարցը այդ իշխանությունից ազատվելն է։
«Մարդկանց ամենաշատը հետաքրքրում է այն հարցը, որ օր առաջ հրաժարվեն Փաշինյանի իշխանությունից։ Մարդիկ շատ դժգոհ էին, որ այս իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչինչ չի արել իրենց կյանքը գոնե ինչ-որ չափով բարելավելու համար, գյուղացու կյանքը բարելավելու համար։
Ինձ համար շատ զարմանալի էր, որ Արարատյան դաշտավայրում հողի ընդամենը 10 տոկոսն է մշակվում։ Մարդիկ չգիտեն՝ ինչպես իրացնել իրենց գյուղմթերքը»,- ասել է Կարապետյանը։
Նա հավելել է՝ «Ուժեղ Հայաստանի» առաջարկած տնտեսական ծրագրից Արմավիրի մարզում մեծ արձագանք է գտել մթերման կայանների ստեղծման գաղափարը։
«Բոլորին շատ դուր եկավ մթերման կայանների գաղափարը, քանի որ գյուղատնտեսները հնարավորություն կունենան հենց տարվա սկզբին հաշվարկել իրենց շահույթը»,- ասել է Սամվել Կարապետյանը։