«Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները». ԱԳՆ-ն՝ Սաֆարյանի և Գուրբանովի հանդիպման մասին
06/05/2026 19:44

«Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները». ԱԳՆ-ն՝ Սաֆարյանի և Գուրբանովի հանդիպման մասին

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել Թուրքմենստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների հանդիպման վերաբերյալ՝ նշելով.

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Գուրբանովի հետ, որը Հայաստան է ժամանել մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ առաջիկա միջոցառումների և փոխայցերի ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ստեղծված հնարավորությունները, այդ թվում` Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները»: