.jpg)
«Մեր երկիրը պետք է անվտանգ լինի, որ մենք էլ հպարտ լինենք»․ քաղաքացին Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ մեջբերեց նրա խոսքերը (Տեսանյութ)
«Միասնության թևերի» թիմը վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ մայիսի 5-ին շարունակել է նախընտրական հանդիպումները Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Թիմը շրջել է վարչական շրջանի տարբեր հատվածներում, հանդիպել քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության ծրագրային դրույթները և բաժանել նախընտրական բուկլետներ։
Հանդիպումների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել։ Նրանցից մեկը, մոտենալով Արման Թաթոյանին, մեջբերել է նրա խոսքերը․ «Մեր երկիրը պետք է անվտանգ լինի, որ մենք էլ հպարտ լինենք»։