Հայ գրոսմայստերներն առաջատար են Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում
06/05/2026 18:25

Հայ գրոսմայստերներն առաջատար են Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում

Իտալիայում շարունակվում է «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանից մրցաշարի «A» խմբում մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են:

Նրանք 4 հնարավորից ունեն 3.5 միավոր և կիսում են 1-14-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը ունեն 2.5 միավոր: