.jpg)
Վեդիում կատարված մանկապղծության դեպքով 3 անձինք են ներգրավված. փաստաբանը մանրամասներ է հայտնել
Հաղորդումները տրվել են դպրոցի տնօրենի, հոգեբանի, հավաքարարի կողմից, ովքեր նկատել են երեխաների նկատմամբ տեղի ունեցողը, այս մասին ասուլիսի ընթացքում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով Վեդիում կատարված մանկապղծության դեպքին։
«Երեխաներին համոզելով՝ տարբեր մարդիկ փորձել են նստեցնել իրենց մեքենաները։ Մենք հայտարարում ենք՝ տեղի ունեցածում 3 անձինք են ներգրավված։ 4 օրվա ընթացքում մենք ենք ամբողջ ինֆորմացիան հավաքել ու տրամադրել Վեդու Քննչական մարմիններին»,-ասաց նա։
Փաստաբանը հայտնեց՝ դեռևս ձերբակալված կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։