.jpg)
Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ տրամաբանական է
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը «շատ տրամաբանական բան է ասել», որ եթե ՔՊ-ն չընտրվի, Հայաստանում աշնանը պատերազմ կլինի։
«Իր ասածը հետևյալն էր՝ եթե նախընտրական փուլում քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը փլուզվելու է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Ըստ Գրիգորյանի՝ իրենք անդադար բոլոր հնարավոր դերակատարներից սպասվող, կանխատեսվող գնահատված ռիսկերը, հիմնված հետախուզական տեղեկությունների անկողմնակալ վերլուծության վրա, զեկուցում են ըստ սահմանված կարգի։