.jpg)
Մեր քվեն ոչ մեկին չենք տալու, մեր ձայնը տալու ենք Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյանը` ՔՊ-ի կեղծիքի մասին (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` իրենց ուժին ուղղված կեղծիքները փաստերով:
Նարեկ Կարապետյանը որպես օրինակ բերեց Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը, որը վերնագրվել էր՝ «Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է», իսկ ռեպորտաժը ցուցադրվել է Սամվել Կրապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի նկարով՝ Ռուսաստանի դրոշի ներքո:
«Մենք հայտարարել ենք, որ մեր ձայնը և մեր քվեն տալու ենք Սամվել Կարապետյանին:
Մյուս ուժերը հայտարարել են, որ իրենց ձայնը տալու են ամենաշատ ձայն հավաքած ուժին, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ամենաշատ ձայն ունեցողը «Ուժեղ Հայաստանն» է, մենք մեր ձայնը տալու ենք միայն Սամվել Կարապետյանին: Այս կեղծիքը տարածում էր Հանրայինը»,- նշեց նա: