Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ ձերբակալվել է
07/05/2026 09:47

Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ ձերբակալվել է

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած մանկապղծության դեպքով երկու անձ է ձերբակալվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։

Լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ ասել էր․

«Երեխաներին համոզելով՝ տարբեր մարդիկ փորձել են նստեցնել իրենց մեքենաները։ Մենք հայտարարում ենք՝ տեղի ունեցածում 3 անձինք են ներգրավված։ 4 օրվա ընթացքում մենք ենք ամբողջ ինֆորմացիան հավաքել ու տրամադրել Վեդու Քննչական մարմիններին»։