.jpg)
«Վախ չկա»․ Արման Թաթոյանի թիմը գործարկել է համանուն էլփոստ ու թեժ գիծ՝ նախընտրական ճնշումների դեմ պայքարի համար
Արման Թաթոյանը հայտարարել է, որ «Միասնության թևերը» գործարկել է թեժ գիծ և հատուկ էլեկտրոնային փոստի հասցե՝ քաղաքացիներին իշխանական ճնշումներից ու ահաբեկումներից պաշտպանելու համար։
«Մենք թեժ գիծը գործարկեցինք այն բանից հետո, երբ հասկացանք, թե ինչ վտանգավոր չափերի են հասել քաղաքացիներին ահաբեկելու և վախեցնելու դեպքերը։ Եթե ձեզ ստիպում են մնալ տանը, չմասնակցել հանդիպումների, սպառնում են աշխատանքից ազատել, հարկային ստուգումներ ուղարկել կամ այլ ճնշումներ գործադրել՝ դիմեք մեզ, մենք կպաշտպանենք ձեզ։
Մեր ընտրությունները չեն կարող որոշվել վախով։ Մենք պետք է ընտրենք հանուն մեր երկրի ապագայի, հանուն հույսի և հավատի։ «Միասնության թևերը» և անձամբ ես պաշտպանելու ենք ձեր իրավունքներն ու մեր երկրի ժողովրդավարությունը»,- նշել է Արման Թաթոյանը։
Թեժ գիծ՝ 033 200 330
Էլեկտրոնային հասցե՝ [email protected]
Մանրամասները՝ տեսանյութում։