.jpg)
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 700 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ և 133 տոննա քաշով 2 վագոն ալյումին (Տեսանյութ)
Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափեխվել ևս մեկ տարանցիկ բեռ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուղարկվել է հացահատիկով լի 10 վագոն՝ ընդհանուր առմամբ 700 տոննա, և ալյումինով լի երկու վագոն՝ ընդհանուր առմամբ 133 տոննա։
Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 26,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։
Հիշեցնենք, որ տարանցիկ ճանապարհին զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է նավթամթերք արտահանել Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։