Արարատի մարզի դատախազը հրաժարական տվեց
07/05/2026 19:13

Արարատի մարզի դատախազը հրաժարական տվեց

Aysor.am-ի տեղեկություններով՝ Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով հրաժարական է տվել Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աղմկահարույց դեպքով ՆԳՆ-ում էլ պաշտոնանկություններ են եղել։ Աշխատանքից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը և Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։

Արարատի մարզի դատախազը հրաժարական տվեց