Եթե Հայաստանն օգտվում է դրանից և համապատասխան չափով է օգտվում, ուրեմն ԹՐԻՓՓ-ը կգնա առաջ. Կարապետյանը որոշ մտավախություններ ունի
07/05/2026 13:57

Եթե Հայաստանն օգտվում է դրանից և համապատասխան չափով է օգտվում, ուրեմն ԹՐԻՓՓ-ը կգնա առաջ. Կարապետյանը որոշ մտավախություններ ունի

Ես ուզում եմ, որ մենք չխառնվենք եղած խաղաղության օրակարգին, դա Ադրբեջանի բերած խաղաղության օրակարգն է, որը թելադրվում է մեր ժողովրդին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սամվել Կարապետյանը։

«Փաշինյանը շատ մեծ հաջողությամբ «խաղաղություն բերեց» Արցախին, հիմա շարունակում է այդ օրակարգը»,-ասաց նա։

Նշեց նաև, որ 3 անգամ Ալիևին պարտվածի հետ ինչպե՞ս կարող է բանակցել. «Ալիևը մեր երկրի մայրաքաղաքում հաթաթա տվեց եվրոպացիներին ու նրանց արժեքներին»։

ԹՐԻՓՓ-ի մասին հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց, որ մտավախություն ունի, թե բոլորն օգտվում են դրանից, բացի Հայաստանից. «Իսկ եթե Հայաստանն օգտվում է դրանից և համապատասխան չափով է օգտվում, ուրեմն ԹՐԻՓՓ-ը կգնա առաջ»։

Եթե Հայաստանն օգտվում է դրանից և համապատասխան չափով է օգտվում, ուրեմն ԹՐԻՓՓ-ը կգնա առաջ. Կարապետյանը որոշ մտավախություններ ունի