7-ամյա երեխան պատշգամբից վայր է ընկել
07/05/2026 22:14

7-ամյա երեխան պատշգամբից վայր է ընկել

Մայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Բուզանդի փողոցի շենքերից մեկից շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել երեխայի՝ ՌԴ քաղաքացի 7-ամյա Լինա Ա.-ին։

Պարզվել է, որ նա Բուզանդի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի պատշգամբում խաղալիս պատահաբար ճաղավանդակի արանքից վայր է ընկել, ապա «անրակի կոտրվածք՝ առանց տեղաշարժի», «գանգի գծային կտրվածք՝ առանց տեղաշարժի» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

7-ամյա երեխան պատշգամբից վայր է ընկել