Մալաթիա-Սեբաստիայի տներից մեկում բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու կիսամոխրացած մարմինը
07/05/2026 21:30

Մալաթիա-Սեբաստիայի տներից մեկում բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու կիսամոխրացած մարմինը

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։   Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում՝ Ամառանոցային 1 տարածքում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանելը կրակի դեմ պայքարել են քաղաքացիներ, այդ թվում՝ ազգությամբ հնդիկներ։

Հրշեջները կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են ազգությամբ հնդիկ երիտասարդ տղայի կիսամոխրացած մարմինը։

Տեղում պարզվել է, որ հրդեհն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից, որը հայտնաբերվել է հրդեհված տանը՝ հրշեջների կողմից։
 
Դեպքի փաստով «սպանություն /դժբախտ պատահար» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մալաթիա-Սեբաստիայի տներից մեկում բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու կիսամոխրացած մարմինը