Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆ խոսնակ
07/05/2026 21:08

Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆ խոսնակ

«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։

Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Ավելի վաղ քաղաքապետարանից հայտարարել էին, թե «հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա»։