Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում
07/05/2026 11:58

Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 7-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի 5 Զանգ. Միկոյան, 5 Զանգ. Մառի, Բադալ Մուրադյանի 1-14 Շենքերի ջրամատակարարումը: 

Մայիսի 7-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի գ.Մալիշկա 1-8 փ., Կենտրոնական փողոցների ջրամատակարարումը:

Մայիսի 7-ին ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Դարակերտ գյուղի ջրամատակարարումը: 

Մայիսի 7-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի ք.Կապան Շինարարների Թաղ., Ներքին Վաչագան թաղամասի ջրամատակարարումը: 

Մայիսի 7-ին ժամը 11:00- 16:00-ն կդադարեցվի գ.Փարաքար Թաիրով, Մայրաքաղաքային փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: