.jpg)
Երբ հարցնում ենք ապօրինի գույքի ծագման մասին, լսում ենք երեք բացատրություն՝ նվեր ենք ստացել, մեր պապիկներն էին հարուստ, մեր որդիներն են տաղանդավոր. Վարդապետյան (Տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց, թե ընդդիմությունից ինչ պահանջներ ունեն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում։
Ըստ նրա՝ հենց սրա համար է, որ իրեն թիրախավորում են։
«Ինչն է հետաքրքիր, երբ մենք հարցնում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի ծագման մասին, լսում ենք երեք բացատրություն՝ նվեր ենք ստացել, մեր պապիկներն էին հարուստ, մեր որդիներն են տաղանդավոր»,- նշեց Վարդապետյանը։
Նա ասաց, թե դատարանները դեռ կքննարկեն պապիկների ու տաղանդավոր որդիների հարցը, իսկ Վճռաբեկ դատարանը լուծել է նվերի հարցը, հստակ սահմանել է նվեր ստանալու պայմաններն ու դեպքերը։