.png)
Հունիսի 7-ին պարտադիր գնալ ընտրության և ընտրել ընդդիմադիր ուժերից որևէ մեկին. թշնամու կողմն անցած դավաճանին լավագույն պատասխանը դա՛ կլինի. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին է արձագանքել.
«Գերագույն դավաճանը հասավ տիեզերական մասշտաբի դավաճանության բնականոն հանգրվանին՝ «Ինչո՞վ է Ղարաբաղը մերը եղել» հարցադրումը հնչեցնելուն։ Այս հռետորական հարցը, իրականում՝ զտարյուն ադրբեջանաթուրքական պնդումը, թե «Արցախը հայերինը չի եղել», բանավեճ չի էլ ենթադրում։ Ինչպես և չի ենթադրում այն հարցը, թե «արդյոք 1915 թվին եղե՞լ է Հայոց Ցաղասպանություն»։ Հայ ինքնության դիտանկյունից նվաստացուցիչ է անգամ բանավեճի մեջ մտնել այս երկու հարցերով։
Իսկ թշնամու կողմը բացահայտորեն անցած թշվառին կարելի է պատասխանել միայն հետևյալ կերպ՝ հունիսի 7-ին պարտադիր գնալ ընտրության և ընտրել անցողիկ ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։ Որին ամենաշատն եք սիրում կամ թեկուզ որից ամենաքիչն եք զզվում։
Գերագույն դավաճանին լավագույն պատասխանը դա՛ կլինի»։