Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձին էլ մեղադրանք առաջադրվեց
08/05/2026 22:18

Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձին էլ մեղադրանք առաջադրվեց

 Վեդիում մանկապղծության դեպքով քրեական վարույթի նախաքննության ընթացքում երրորդ անձի՝ Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։

Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով երկու անձ կալանավորվել է։ Երկուսին էլ 2 ամսով են կալանավորել։

Գլխավոր դատախազությունից ավելի վաղ հայտնել էին՝  քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձին էլ մեղադրանք առաջադրվեց