Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ
08/05/2026 22:03

Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ

ԱՄՆ Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական
պատգամավորական 124-րդ ժողովը, որին մասնակցել են ԱՄՆ արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները և աշխարհական պատվիրակները:

Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ չորս տարիների համար։

Մեսրոպ եպիսկոպոսը ղեկավարում է ԱՄՆ հայոց արևելյան թեմը 2022 թվականից: Սրբազանը կսկսի իր երկրորդ քառամյա ծառայությունը թեմում՝ ստանալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատումը:

Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ