«Հրապարակ». Հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք են իրականացնում
08/05/2026 08:21

«Հրապարակ». Հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք են իրականացնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները ուժային կառույցների միջոցով գտնում են մարզային և համայնքային հիմնարկների ոչ իշխանական աշխատակիցներին՝ պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ և այլն։ 

Հիմնարկների ղեկավարների միջոցով, այսպես կոչված, նախընտրական ստուգարք են իրականացնում՝ պարզելու, թե իրենց աշխատակիցներից ով ինչ հայացքներ ունի և հունիսի 7-ի ընտրություններում մոտավորապես ում է ձայն տալու։ Իսկ երբ անգամ մոտավոր կասկածներ են ունենում, որ այս կամ այն աշխատակիցն ընդդիմադիր ուժերի ընտրողն է, ՔՊ-ին ձայն չի տալու, սկսում են տարբեր մեթոդներով բացատրական զրույցներ վարել, համոզել, հորդորել, որ ընտրություններին չմասնակցեն։ 

Փորձում են հոգեբանական ներգործություն ունենալ՝ ասելով, որ ընտրություններից հետո, անկախ ամեն ինչից, ՔՊ-ն է լինելու իշխանության, և ընդդիմադիրները խնդիրներ կունենան։ Ցուցադրաբար ՔՊ ընտրողների ցուցակներ են կազմում, ներշնչում, որ կարողանալու են պարզել, թե ով ինչպես է քվեարկելու, բայց ամբողջ հույսները վախի գործոնի և մարդկանց անգրագիտության վրա է, որ հավատան իրենց գերմարդկային ունակություններին և ձախողված ՔՊ-ի անվերապահ հաղթանակին»։

«Հրապարակ». Հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք են իրականացնում