«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում
08/05/2026 11:46

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում: Խուզարկությունները, մասնավորապես,  իրականացվում են Անիում և Մարալիկում։

Հակակոռուպցիոն կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելեցին կոմիտեից։

Հեղինակ`Անի Վարդանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում