Արցախի դրոշի, Արարատ սարի դեմ կռիվ տվող անփառունակներին պատմությունն է մաքրելու և տանելու
09/05/2026 16:50

Արցախի դրոշի, Արարատ սարի դեմ կռիվ տվող անփառունակներին պատմությունն է մաքրելու և տանելու

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ կռիվ տվող անփառունակներին նույն պատմությունն է մաքրելու ու տանելու։

«Դրանց չի օգնելու ո՛չ փողը, ո՛չ պաշտոնը, ոչ էլ մարդկային խիղճը։

Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և բնականաբար, այս դեպքում էլ բացառություն չի լինելու։

Դուք շարունակեք ինքնաբացահայտվել՝ ձեր ողջ էությամբ․ մարդիկ պետք է լավ ճանաչեն հակահերոսներին և թշնամու հետ դաշնակցողներին։

Փառք հայրենիքի ազատության և անկախության համար պայքարի ելածներին, հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր հերոսներին», - գրել է նա։

Արցախի դրոշի, Արարատ սարի դեմ կռիվ տվող անփառունակներին պատմությունն է մաքրելու և տանելու