Ուժեղ Հայաստանի Սիսիան քաղաքում կլինեն գործարաններ, տեխնիկայի պարկ. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
09/05/2026 20:20

Ուժեղ Հայաստանի Սիսիան քաղաքում կլինեն գործարաններ, տեխնիկայի պարկ. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստանը» Սյունիքի մարզում է։

Սիսիանում կայացած հանրահավաքի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝ ցավալի է, որ Սյունիքի բնակավայրերում սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակ է, այնինչ հնարավորություններ՝ մարզը ծաղկեցնելու, կան։

Ի՞նչ կարող է տալ «Ուժեղ Հայաստանը» Սիսիանին։

Նարեկ Կարապետյանը նշեց՝ տեխնիկայի պարկ կկառուցվի, նաև ապակու հումքի մշակման գործարան։

«Ստեղծվելու է համայնքային զարգացման ծրագիր։ Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, որը պետությունը անհատույց տրամադրելու է գյուղացիներին, որպեսզի վարելահողերը մշակվեն (գյուղտեխնիկայի օգնությամբ-խմբ.)։

Մյուսը՝ գործարան քաղաքի մեջ՝ ապակու հումքի։ 70 միլիոն դոլարի՝ 55-60 000 տոննա ներմուծված ապակու գործարանը պետք է լինի ա՛յս քաղաքում»,- ասաց Նարեկ Կարապետյանը։