Մարդիկ պատրաստ են ամեն օր պայքարել, մինչև հասնենք մեծ հաղթանակի. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
09/05/2026 22:22

Մարդիկ պատրաստ են ամեն օր պայքարել, մինչև հասնենք մեծ հաղթանակի. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տան մոտ երեկ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ լսելու նրա խոսքը։ Մարդկանց վստահությունն ու հավատը, որ շուտով ազատվելու են գործող իշխանությունից, Սամվել Կարապետյանին էլ ավելի է ոգեշնչել։

«Չէի պատկերացնում, իմ տան բակում այդքան մարդ կտեսնեմ։ Երեկ, երբ տանից դուրս եկա, անմիջապես հիշեցի 2025 թվականի հունիսի 17-ը։ Այդ օրն էլ, երբ տանից դուրս եկա, տեսա, որ մարդիկ պայքարում էին, որ ինձ չկալանավորեն։ Մտքով տեղափոխվեցի այդ օրը, մի պահ նույնիսկ հուզմունք առաջացավ մոտս. ստացվում է՝ մեր ժողովուրդը, մեր ընկերները 1 տարի շարունակ պայքարելով այս անիմաստ ռեժիմի դեմ, նույն էմոցիաներով, նույն համարձակությամբ պատրաստ են ամեն օր պայքարել, մինչև մենք ունենանք մեծ հաղթանակ»,- ասել է Սամվել Կարապետյանը։