.jpg)
Եթե հնարավորություն ունենա՝ այս օրը մոռացության կտա․ Թաթոյան (Տեսանյութ)
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը կարծում է, որ եթե այսօր իշխանությունը հնարավորություն ունենա, այս օրը՝ Մայիսի 9-ն էլ մոռացության կմատնի։
«Բանակի օրը նսեմացնելու համար, պատահական մի օր ընտրեցին, ոչինչ չասող օր՝ որպես հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր, կարծում եք՝ պատակա՞ն է՝ ո՛չ։ Մոռացության մատնելու քաղաքականության քայլերից մեկն է, եթե հնարավորություն ունենա, այս օրն էլ մոռացության կտա», - «Հաղթանակ» զբոսայգում ասաց Թաթոյանը։