Վեդիում սեռական բռնnւթյան ենթարկված քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել. Փաստաբան (Տեսանյութ)
09/05/2026 18:10

Վեդիում սեռական բռնnւթյան ենթարկված քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել. Փաստաբան (Տեսանյութ)

«Ձերբակալման 72 ժամը լրանալուն պես՝ ժամը 15:30-ին, Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայր Թովմաս Թովամսյանն ազատ է արձակվել Մասիսի քննչական բաժնից»,-հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քննիչը մեզ տեղեկացրեց, որ նրա նկատմամբ այս պահին մեղադրանք առկա չէ, դա նշանակում է, որ դատախազը նման որոշում չի կայացրել։ Իսկ եթե չկա մեղադրանք, բնականաբար, չի կարող լինել նաև խափանման միջոցի հարց։

Սա իհարկե չի նշանակում, որ վարույթն ավարտվել է. այն շարունակվում է, պարզապես խափանման միջոցի հարց չկա»,-ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Թովմաս Թովամսյանի գործն անցնում է երկու դրվագով՝ ոստիկանի նկատմամբ բռնություն և սեռական բռնության կատարած անձի նկատմամբ ենթադրյալ դանակահարություն։

Վեդիում սեռական բռնnւթյան ենթարկված քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել. Փաստաբան (Տեսանյութ)