Պուտինը Փաշինյանին խորհուրդ է տվել շուտ կողմնորոշվել՝ ԵՄ-ն է ընտրու՞մ, թե՞ ԵԱՏՄ-ն. այդ դեպքում հնարավոր կլինի անկոնֆլիկտ «ամուսնալուծությունը»
09/05/2026 23:11

Պուտինը Փաշինյանին խորհուրդ է տվել շուտ կողմնորոշվել՝ ԵՄ-ն է ընտրու՞մ, թե՞ ԵԱՏՄ-ն. այդ դեպքում հնարավոր կլինի անկոնֆլիկտ «ամուսնալուծությունը»

Պաշտոնական Երևանը պետք է որքան հնարավոր է՝ շուտ կողմնորոշվի՝ ԵՄ-ի՞ն է անդամակցում, թե՞ մնում է ԵԱՏՄ անդամ, այդ դեպքում է հնարավոր բարեկիրթ եղանակով «ամուսնալուծությունը»։

Այսպիսի հայտարարություն է այսօր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ նվազել է. անցյալ, նախանցյալ տարի այն շատ ավելին էր. 2025-ին, օրինակ, 7 միլիարդ դոլար։ Եթե նկատի ունենանք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, դա լուրջ թիվ է, և Հայաստանը մեծ առավելություններ ունի ԵԱՏՄ-ում՝ և՛ գյուղատնտեսության, և՛ վերամշակող արդյունաբերության ոլորտներում, և՛ մաքսային ու այլ տուրքերի հարցում, և այլն, և այլն։ Առավելությունները վերաբերում են նաև միգրացիոն ոլորտին։ Եվ, իմ կարծիքով, ճիշտ կլիներ Հայաստանի բնակչության, քաղաքացիների հանդեպ, մեր հանդեպ՝ որպես տնտեսական գործընկերոջ, որքան հնարավոր է՝ արագ կողմնորոշվելը»,- ասել է Պուտինը։

Նա նշել է՝ կարելի է, օրինակ, Հայաստանում ԵՄ-ին միանալ-չմիանալու հարցով հանրաքվե անցկացնել։

«Դա մեր գործը չէ, բայց տրամաբանական է հանրաքվե անցկացնելն ու Հայաստանի քաղաքացիներին հարցնելը՝ որն է նրանց ընտրությունը։ Դրանից ելնելով էլ մենք համապատասխան եզրահանգումներ կանեինք և կբռնեինք հանգիստ, բարեկիրթ ու փոխշահավետ եղանակով «ամուսնալուծության» ուղին»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը Փաշինյանին խորհուրդ է տվել շուտ կողմնորոշվել՝ ԵՄ-ն է ընտրու՞մ, թե՞ ԵԱՏՄ-ն. այդ դեպքում հնարավոր կլինի անկոնֆլիկտ «ամուսնալուծությունը»