.jpg)
Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման Սարգսյան
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը մեկնաբանեց տեղեկությունները, թե Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել։ Ասաց՝ Հայաստանը դիվերսֆիկացնում է իր հարաբերությունները, և այդ համատեքստում նաև պաշտպանական քաղաքականության ոլորտում ևս տեղի է ունենում դիվերսիֆիկացիա։
«Այստեղ ոչ մի նորություն չկա, այս առումով դա իրականացվում է մեր ռազմական կարողությունները զարգացնելու նկատառումներով»։
Նրա խոսքով՝ մենք չպետք է պարփակված մնանք, պետք է տարբեր պետությունների հետ մեր հարաբերություններն ավելի զարգացնենք։
Դա տեղի չի՞ ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին՝ Սարգսյանը պատասխանեց. «Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում»։