.jpg)
Այսօր ուզում են հայ և հաղթանակ բառերը իրարից հեռվացնել. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Դժվարությամբ, անգամ երբեմն հույսի վերջին կաթիլը պահելով՝ հասել ենք հաղթանակի, հաղթել ենք ֆաշիզմին՝ ամբողջ աշխարհի վրա մեծ վտանգը, և ձեռք ենք բերել ինքնիշխան մեր երկրում ապրելու իրավունք, այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Եթե լավ աշխատենք, ճիշտ զարգացնենք մեր երկիրը, կունենանք հաղթանակներ։ Այսօր ուզում են հայ և հաղթանակ բառերը իրարից հեռվացնել, մեր մեջ ուզում են նստեցնել, որ մենք չենք կարող ունենալ հաղթանակ։ Կարո՛ղ ենք։
Ապագա հաղթանակները կլինեն աշխատանքային, բարեկեցությունն է այն հաղթանակը, որով տարածաշրջանում մեր դերը ֆիքսելու ենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։