Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման Սարգսյան
09/05/2026 10:32

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման Սարգսյան

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը մեկնաբանեց տեղեկությունները, թե Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել։ Ասաց՝ Հայաստանը դիվերսֆիկացնում է իր հարաբերությունները, և այդ համատեքստում նաև պաշտպանական քաղաքականության ոլորտում ևս տեղի է ունենում դիվերսիֆիկացիա։

«Այստեղ ոչ մի նորություն չկա, այս առումով դա իրականացվում է մեր ռազմական կարողությունները զարգացնելու նկատառումներով»։

Նրա խոսքով՝ մենք չպետք է պարփակված մնանք, պետք է տարբեր պետությունների հետ մեր հարաբերություններն ավելի զարգացնենք։

Դա տեղի չի՞ ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին՝ Սարգսյանը պատասխանեց. «Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն  չի զարգացվում»։