6-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
09/05/2026 19:00

6-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Այսօր  վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում «BYD» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, երեխային տեղափոխել են հիվանդանոց։ 

Դեպքի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։