.jpg)
Զեբրի գաղտնիքը բացահայտվեց․ ներկայացվեց հայկական Zeyro AI-ը. վերաիմաստավորվում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը (Տեսանյութ, ֆոտոռեպորտաժ)
Ինչպե՞ս է զեբրը կարողացել փախչել կենդանաբանական այգուց. օրեր առաջ հենց այս հարցի պատասխանն էր հետաքրքրում հանրությանը, համացանցում իսկական իրարանցում էր սկսվել։ Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ օրվա հերոսն ամենևին էլ իրական զեբր չէր. ավանակ էր՝ զեբրի «հանդերձանքով»։
Օրվա երկրորդ կեսին պարզ դարձավ, որ Zeyro նախաձեռնությունն էր կազմակերպել ավանակին ներկելը։
Մայիսի 8-ին արդեն զեբրիկն իր ամբողջական իմաստն ու նշանակությունը ստացավ։ Տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։
Հանդիսավոր ձևաչափով ներկայացվեց Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։
17-ամյա Արման Ասատրյանն է առաջին հայկական արհեստական բանականության հեղինակը:
Հայկական AI-ը հստակ հրահանգներ է կատարում, կարողանում է անգամ օգտատիրոջ համար մեքենա պատվիրել, կարելի է ընդամենն ասել՝ առավոտյան 10-ին ինձ պետք է տանես աշխատանքի, երեկոյան 6-ին՝ մեքենան լինի աշխատավայրում, որ տուն գնամ։ Վերջ, զեբրիկը կհասկանա ու կկատարի։
Մանրամասները՝ տեսանյութում
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)