Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը. Արտակ Զաքարյանը՝ Բայրամովին
10/05/2026 12:21

Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը. Արտակ Զաքարյանը՝ Բայրամովին

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ այն հայտարարությանը, թե «Հայաստանում, հայկական քաղաքական շրջանակներում, դեռևս կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական ​​մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ»:

«Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, ԶԼՄ-ներ, անհատներ, ինչպես նաև պետության հովանավորությամբ գործող կազմակերպություններ, որոնք Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական կամ յուրացման հայացքներ:

Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը, ցեղասպանական վտանգի ներքո իրականացրել է էթնիկ զտում, ինչպես նաև օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները:

Դա չի խոսում խաղաղության մասին»:

Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը. Արտակ Զաքարյանը՝ Բայրամովին