Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
11/05/2026 12:26

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Տեղեկություններ են տարածվել, որ իրավապահները ձերբակալել են Նոր Նորքի թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետին։

Հակակոռուպցիոն կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից երկուսը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են:

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել