Չեմ կարծում, որ ես մասնակից երկրներին պետք է գրաքննեմ. Փաշինյանը՝ Զելենսկու հայտարարությանը չարձագանքելու մասին (Տեսանյութ)
11/05/2026 15:05

Չեմ կարծում, որ ես մասնակից երկրներին պետք է գրաքննեմ. Փաշինյանը՝ Զելենսկու հայտարարությանը չարձագանքելու մասին (Տեսանյութ)

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման վայրը կապ չունի, դա ինչքան իմ միջոցառումն է, այնքան մեր մյուս գործընկերների միջոցառումն է, այս մասին քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց, որ դա բազմակողմ հարթակ է, որտեղ մարդիկ արտահայտվում են։

«️Չեմ կարծում, որ ես մասնակից երկրներին պետք է գրաքննեմ կամ ինչ-որ կերպ պարտադիր արձագանքեմ: Եղել է նաև, որ իմ ներկայոթյամբ ՌԴ նախագահը հայտարարություններ է արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց չեմ հիշում, որ ՌԴ նախագահն ինձնից ակնկալեր, որ ես արձագանքեի այդ ամենին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Զելենսկու հայտարարությանը չարձագանքելու մասին հարցին ի պատասխան:

Չեմ կարծում, որ ես մասնակից երկրներին պետք է գրաքննեմ. Փաշինյանը՝ Զելենսկու հայտարարությանը չարձագանքելու մասին (Տեսանյութ)