Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը
11/05/2026 11:26

Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը

Վրաստանից Հայաստան եկող գազատարի 5,5–կիլոմետրանոց հատվածը տեղափոխելու մասին որոշումն ընդունվել է գործող խողովակաշարի տեխնիկական անբավարար վիճակի պատճառով, «Sputnik Արմենիային» հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ավելի վաղ վրացական կողմը տեղեկացրել էր, որ Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանն ու Հայաստանը միացնող գազատարի 5,5- կիլոմետրանոց հատվածը։ Դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը չէր բացառել, որ տեղափոխման որոշումը կարող է կապված լինել Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի հետ։

Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը