.jpg)
Հունիսի 7-ին Փաշինյանին կմերժի Հայաստանի բնակչության 90 տոկոսը. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները մերժում են, իսկ մերժման պատճառն 8 տարիների ընթացքում նրա վարած քաղաքականությունն է, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ հավելելով՝ այս իշխանությունները հանձնել են մեր տարածքները, մարդկանց հասցրել են աղքատության։
«Մարդիկ դեմ են Փաշինյանին, դեմ են Փաշինյանի թիմին, և այդ մարդկանց թիվը ամեն օր ավելանում է և ավելանալու է, քանի որ մենք բացում ենք մարդկանց աչքերը, մարդիկ ավելի ռեալ են տեսնում իրականությունը»,- ասել է նա։
Սամվել Կարապետյանը կանխատեսել է՝ հունիսի 7-ին Փաշինյանին մերժողները կկազմեն Հայաստանի բնակչության 90 տոկոսը։