Մարդիկ զզվել են այս իշխանությունից, իշխանափոխության հնարավորություն տեսնում եմ․ Արմինե Օհանյան (Տեսանյութ)
12/05/2026 18:53

Մարդիկ զզվել են այս իշխանությունից, իշխանափոխության հնարավորություն տեսնում եմ․ Արմինե Օհանյան (Տեսանյութ)

«Իշխանությունը հետևողականորեն վախի մթնոլորտ է փորձում տարածել, այսպիսի վիճակ Հայաստանում երբեք չի եղել, թիրախում նաև լրագրողներն են, խմբագիրներն են։ Պատահական չէ, որ Հայաստանը հետընթաց է գրանցել խոսքի ազատության ինդեքսում, շատ ավելին կլիներ արձանագրված, եթե Փաշինյանն Արևմուտքի հետ այսպիսի սիրախաղի մեջ չլիներ։

Անցյալում, երբ փոքրիկ միջադեպ էր լինում, անմիջապես արևմտյան դեսպանատներից զանգում էին, այցելում էին խմբագրություն, զեկույցներ էին հրապարակում, ամեն ինչ անում էին, որ մեզ աջակցեին, իսկ հիմա՝ ձայն բարբառոյ հանապատի․ խմբագրի դեմ քրեական գործ են հարուցում, եվրոպական որևէ կառույցից արձագանք չկա»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

«Իշխանափոխության հնարավորություն տեսնում եմ, վստահ եմ, որ մեր հանրության մի մեծ զանգված, եթե չասեմ մեծամասնությունը, հոգնել է, զզվել է, դժգոհ է, համարում է, որ պետք է հեռանա այս իշխանությունը։ Ես երբեք Հայաստանում այսպիսի զզվանք, արհամարհանք, ատելություն սեփական իշխանության հանդեպ չեմ հիշում։

Չնայած իշխանության գործադրած ջանքերին, օգտագործած ռեսուրսներին՝ նախընտրած պատկերը չեն ստանում քարոզարշվին․ մի դեպքում սակավաթիվ մարդիկ են, մյուս դեպքում ջուր են լցնում վերևից, մեկ այլ դեպքում արհամարհում են... Նաև պետք է անպայման հիշել, որ իշխանության հավաքներին բերում են ընտրված մարդկանց»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Մարդիկ զզվել են այս իշխանությունից, իշխանափոխության հնարավորություն տեսնում եմ․ Արմինե Օհանյան (Տեսանյութ)