Ուժեղ Հայաստանը լինելու է բոլոր հայերի տունը. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
12/05/2026 20:05

Ուժեղ Հայաստանը լինելու է բոլոր հայերի տունը. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

Իշխանության նախընտրական կաշառքի ձևերը չեն օգնելու Փաշինյանին՝ վերարտադրվել, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Հայաստանին փոփոխություններ են սպասվում, ընդգծել է նա.

«Մենք դառնալու ենք բոլոր հայերի՝ թե՛ հույսները կտրած հայերի, թե՛ հույսով հայերի համար հայրենասեր, ազգային արժեքներ դավանող իշխանություն։ Ուժեղ Հայաստանը լինելու է բոլոր հայերի տունը»,- ասել է Սամվել Կարապետյանը։