.jpg)
Ինչպե՞ս են նվազեցվելու բազմազավակ ընտանիքների հարկերը. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչպես են նվազեցվելու բազմազավակ ընտանիքների հարկերը։
«Բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազեցվի՝ ըստ յուրաքանչյուր երեխայի։ Ի՞նչ նկատի ունեմ։ Այսօր հարկ վճարող է համարվում յուրաքանչյուր ֆիզիկական անձ, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ առանձին։ Մեր ծրագիրը փոխում է այս տրամաբանությունը․ այն պահից, երբ ընտանիքը դառնում է բազմազավակ, հարկ վճարող են համարվում ոչ թե ամուսինները կամ ընտանիքի անդամները առանձին-առանձին, այլ ընտանիքը՝ որպես մեկ սուբյեկտ»,- ներկայացրել է Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։