Ըմբշամարտիկ Ալեքսան Շալջյանը 6։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սաֆարովին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
12/05/2026 20:22

Ըմբշամարտիկ Ալեքսան Շալջյանը 6։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սաֆարովին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների  Եվրոպայի առաջնությունը։

Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը 6։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին՝ Զոհրաբ Սաֆարովին և դուրս եկել եզրափակիչ փուլ։

Տեղեկությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան է հայտնել։