Ոստիկանները զենքի գործադրմամբ հետախուզվողի են հայտնաբերել
12/05/2026 15:58

Ոստիկանները զենքի գործադրմամբ հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի, որը 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու մեղադրանքով։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ոստիկանները զենքի գործադրմամբ հետախուզվողի են հայտնաբերել