Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն
13/05/2026 20:33

Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների  Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը առաջնության եզրափակիչ փուլում ոսկե մեդալ նվաճեց։

Նազարյանը մրցակցին՝ Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Բասիլիային հաղթեց 4։0 հաշվով և հռչակվեց մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։