.jpg)
13/05/2026 13:09
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը
Մայիսի 10-ին հաղորդվել էր 1937 թվականին ծնված Ժորժիկ Սիմոնյանի անհետ կորելու մասին:
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և մարզի պարեկների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 12-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է նրա դիակը։
Կատարվում է նախաքննություն: