ՊՆ-ի ավտոբուսը բախվել է գնացքին
13/05/2026 20:55

ՊՆ-ի ավտոբուսը բախվել է գնացքին

Այսօր ավտոբուսի և գնացքի բախում է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 11։20-ի սահմաններում Այվազովսկի 4/14 հասցեի մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը պատկանող գնացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
 
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում։

ՊՆ-ի ավտոբուսը բախվել է գնացքին