Փաշինյանը շահագործում է հանրության վախերը․ Արմեն Մինասյան (Տեսանյութ)
14/05/2026 18:01

Փաշինյանը շահագործում է հանրության վախերը․ Արմեն Մինասյան (Տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը փորձում է մեր հասարակության որոշ սեգմենտների վախը պատերազմի հանդեպ շահագործել՝ իբրև թե՝ եթե ես չլինեմ իշխանության, պատերազմ կլինի։ Բնականաբար ստում է, նույն տեքստն ասում էր 2021 թվականին, բայց հիշեցնեմ՝ ունեցել ենք 2022 թվականին ռազմական գործողություններ, 2023 թվականին՝ Արցախի բռնի հայաթափում, հետևաբար Նիկոլ Փաշինյանը ոչինչ էլ չի երաշխավորում, պարզապես որպես տեխնոլոգիա՝ փորձում է շահագործել հանրության վախերը»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետությունը չի կարող որոշել՝ ինքը կապրի խաղաղ, թե պատերազմական պայմաններում, սուբյեկտայնություն չունեցող երկիրը չի կարող որոշել այն միջավայրը, որտեղ իրեն կոմֆորտ կզգա, ստիպված է արձագանքել իր շուրջը ձևավորված պայմաններին։

Մեր ողբերգությունն այն է, որ այսօր Հայաստանը ենթարկվում է որոշումների, որոնք չեն կայացվում Հայաստանում, դրանք քննարկված չեն հանրության կողմից, մեզ պատրաստի փաթեթներ են տալիս»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Փաշինյանը շահագործում է հանրության վախերը․ Արմեն Մինասյան (Տեսանյութ)