.png)
Ի՞նչ է ուզում հայ հանրությունը, հայ ժողովրդին երջանկություն համար ի՞նչ է պետք․ էլիտան պետք է պատասխանի այս հարցերին․ Արմեն Մինասյան (Տեսանյութ)
Ի՞նչ է ուզում հայ հանրությունը, հայ ժողովրդին երջանկություն համար ի՞նչ է պետք․ Նիկոլ Փաշինյանը բերում է պրիմիտիվ լուծումներ՝ ասում է, հայ ժողովուրդ, դու մի մտածիր քո երջանկության մասին, ես որոշել եմ ՝ քո երջանկությունը թոշակն է, էժան տոմսը, փառատոնները, վիզաների ազատականացումը, ի՞նչ կարևոր է՝ այստեղ թուրք կապրի, պակիստանցի, ի՞նչ կարևոր է՝ հայերեն կխոսես, թե չէ, կերկրպագես Ալլահին, թե Բուդդային...
Մինչդեռ ոչ թե Փաշինյանը, այլ հայ ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը, կրթական համակարգը, մշակութային-գիտական էլիտան պետք է արտիկուլացնեն՝ ինչ է երջանկությունը»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Կարևոր է նորովի ձևակերպել օրակարգերը, օրինակ՝ ինչ ենք մենք ուզում։ Պահանջատիրությունն անպայման չի նշանակում, թե մենք ուզում ենք մեր պատմական հայրենիքը, պահանջատիրությունն իրականում նշանակում է՝ ուր ենք ուզում գնալ, որոնք են մեր ամբիցիաները, ինչ ենք պատրաստ զոհել հանուն այդ ամբիցիաների։
Այս հարցերի պատասխանը պետք է էլիտան ձևակերպի, բայց մեր էլիտան չի ձևակերպում, և որքան ես եմ հասկանում, նաև անկարող է ձևակերպել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում